Մանկական հիվանդություններ
Լեղաքարային հիվանդություն
Բնորոշվում է լեղապարկում, հազվադեպ՝ լեղուղիներում քարերի առաջացումով։
Էթիոլոգիան։ Քարագոյացման մեջ առաջնակարգ դեր է հատկացվում երեք գործոնի՝ խոլեսթերինային փոխանակության խանգարմանը, լեղու կանգին և լեղուղիների բորբոքմանը։ Մեծ նշանակություն է տրվում լեղու կազմության փոփոխությանը, մասնավորապես լեղու մեջ տաուրո- և գլիկոխոլաթթուների պարունակության նվազմանը, որոնք, ինչպես ապացուցված է, արգելակում են լեղապիգմենտների և խոլեսթերինի նստվածքների առաջացմանը։ Խոլելիթիազին նպաստում են նաև ժառանգական նախահակումը, լյարդի հիվանդությունները (վիրուսային հեպատիտ, քրոնիկական հեպատիտ, լյարդի ցիռոզ), լեղուղիների զարգացման արատները, արագացած հեմոլիզը (հեմոլիտիկ անեմիաներ)։
Պաթոգենեզը։ Քարերի գոյացման մեխանիզմը վերջնականապես ուսումնասիրված չէ։ Ախտածագման առումով նշանակություն է տրվում (կապված նյարդաներզատական, միկրոբային և այլ ազդեցություններից) լեղապարկի և ծորանների տեղային բորբոքաալերգիկ պրոցեսներին, որոնց հետևանքով զարգանում է լեղապարկի դիսկինեզիա և լեղու ախտաբանական փոփոխություն։ Նման պայմաններում լեղուց ավազանման կամ ավելի խոշոր գոյացություններ են առաջանում, որոնք վերածվում են քարանման նստվածքի։ Տարբերում են պրոցեսի զարգացման երեք շրջան։ Առաջին շրջանում ձևավորված քարերը բացակայում են, սակայն լեղապարկի պատը ենթարկված է լիպոիդային ինֆիլտրացիայի (լեղապարկի խոլեստերոզ)։ Երկրորդ շրջանում առկա են մանր ավազանման գոյացություններ (միկրոլիթիազ)։ Երրորդ շրջանում հայտնաբերվում են ձևավորված քարեր։
Ըստ իրենց քիմիական կազմության, լեղաքարերը բաժանվում են երեք խմբի՝
- խոլեսթերինային
- պիգմենտակրային,
- խառը, որոնք կազմված են խոլեսթերինից, պիգմենտից և կրից։
Կլինիկան։ Հիվանդությունը մեծ մասամբ սկսվում է չարտահայտված ձևով և ուղեկցվում է ծանրության կամ ցավի զգացումով վերորովայնային և աջ թուլակողի շրջաններում։ Ցավերը ծագում են հաճախ ուտելուց հետո։ Նշվում են դիսպեպտիկ երևույթներ՝ սրտխառնոց, գխտոց, բերանի դառնություն։ Լեղաքարային հիվանդության բնորոշ պատկերը լյարդային խիթն է (կոլիկա)։ Այն սովորաբար զարգանում է հանկարծակի, բնորոշվում է վերորովայնային շրջանի խիստ սուր ցավերով և հատկապես ուժեղ՝ աջ թուլակողմում։ Ցավերը, որպես կանոն, ճառագայթում են դեպի աջ թիակն ու ուսը։ Սկսվում է փսխում, բարձրանում է ջերմությունը։ Երեխան շատ անհանգիստ է, ցավից ճչում է, հարմար դիրք չի գտնում։ Շոշափման դեպքում հայտնաբերվում է որովայնի լարվածություն։ Դրական են Գրեկով-Օրտների, Ֆրենիկուս ախտանիշները։ Արտահայտված մկանային լարվածության պատճառով որովայնի խորը շոշափում սովորաբար հնարավոր չէ կատարել։ Ցավային նոպան կարող է տևել մի քանի րոպեից մինչև մի քանի ժամ ու կախված է քարի մեծությունից, տեղադրությունից, լեղածորաններով անցնելու տևողությունից։ Լյարդային խիթի առաջացումը սովորաբար հրահրվում է դիետայի խախտումներից, ֆիզիկական և նյարդային գերլարվածությունից, կրած վարակներից։ Նոպաները դադարում են ինքնուրույն կամ սպազմոլիտիկների ներմուծումից։
Լեղուղիների խցանման ժամանակ կարող է զարգանալ մեխանիկական դեղնուկ, որն արտահայտվում է մեզի մգացումով, կղանքի գունազրկումով, մաշկի և լորձաթաղանթների դեղնությամբ, արյան մեջ բիլիռուբինի, խոլեսթերինի, լեղաթթուների կուտակումով։ Մի շարք դեպքերում միանում է վարակը և զարգանում է սուր խոլեցիստիտ։
Լյարդային խիթի ժամանակ արյան ուսումնասիրությունը հայտնաբերում է լեյկոցիտոզ, նեյտրոֆիլոզ՝ ձախ թեքումով, արագացած ԷՆԱ, մեզի քննությունը՝ ուռոբիլին, չափավոր սպիտամիզություն։ Դուոդենալ զոնդավորման ժամանակ «B» նմուշում հայտնաբերվում են մանր քարեր, ավազ, խոլեսթերինի բյուրեղներ, բիլիռուբինատներ։ Ախտորոշման հաստատման համար ցավային համ ախտանիշի մեղմացումից հետո անհրաժեշտ է ռենտգենաբանական հետազոտություն կատարել։
Բուժումը։ Բուժական միջոցառումները, առաջին հերթին, ուղղվում են լյարդային խիթի կասեցմանը։ Որովայնամզի գրգռման ախտանիշների ժամանակ լյարդի շրջանում դրվում է ռետինե սառցապարկ։ Հիվանդության ենթասուր ընթացքի դեպքում և որովայնամզի գրգռման բացակայության ժամանակ օգնում է ջերմակը։ Խիթի դադարից հետո առաջարկվում է լեղամուղ թեյ։ Նշանակվում է խիստ անկողնային ռեժիմ, տրվում են տաք հեղուկներ՝ քաղցր թեյ, գոլացրած Բորժոմի, Ջերմուկ։ Բորբոքման ախտանիշների առկայության դեպքում նշանակվում են լայն ազդեցության հակաբիոտիկներ։
Մեդ-Պրակտիկ
17.04.2015
Հարգելի Gayane, բարև Ձեզ: Բերանում դառնահամի զգացողոությունը կարող է կապված լինել ստամոսաղիքային տրակտի , այդ թվում լեղապարկի ֆունկցիայի խանգարման հետ, ինչպես նաև բերանի խոռոչի խնդիրերի հետ` լնդերի, ատամների: Հարկավոր է հետազոտվել պատճառը պարզելու համար: Լեղապարկի ֆունկցիայի խանգարման դեպքում լեղին հայտնվում է կերակրափողում, որն էլ առաջացնում է դառնահամի զգացողություն, հաճախ ուղեկցվում է որովայնի ցավերով և սրտխառնոցով: Ավանդական մեթոդներից բերանում դառնահամի վերացմանը օգնում են կտվատի սերմերը, ինչպես նաև եղեսպակի, երիցուկի և անթառամի թուրմերի օգտագործումը:
Gayane
13.04.2015
Մեդ-Պրակտիկ
12.04.2014
Հարգելի Արևիկ, բարև Ձեզ, ծրագրային փոփոխությունների պատճառով հաղորդագրություններին հետևելը ժամանակավորապես անհնար էր դարձել, որի համար հայցում ենք Ձեր ներողամտությունը: Եթե խնդիրը մնում է հրատապ, խնդրում ենք գրել մեզ և մենք կպատասխանենք այս պահից սկսած:
Արևիկ
31.03.2014
Կարդացեք նաև
03.02.2021
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ